Ֆրանսիական Լիգա 1-ի 20-րդ տուրում ՊՍԺ-ն 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռեյմսի» հետ։
51-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի հարձակվող Նեյմարը։ 8 րոպե անց ՊՍԺ-ն մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Մարկո Վերատին։
90+6-րդ րոպեին «Ռեյմսի» հարձակվող Ֆոլարին Բալոգանը հավասարեցրեց հաշիվը։
ՊՍԺ-ն 48 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռեյմսը» 26 միավորով 11-րդ տեղում է։