Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս հաղթեց «Բայերին»։ Հյուրերն առավելության հասան 2։0 հաշվով։
33-րդ րոպեին հաշիվը բացեց Կարիմ Ադեյեմին, իսկ 53-րդ րոպեին տանտերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Էդմոնդ Տապսոբան։
«Բորուսիան» 34 միավորով 4-րդ տեղում է։ «Բաեյրը» 24 միավորով 9-րդն է։ Այս խաղից առաջ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալսոնսոյի գլխավորած «Բայերը» հաղթել էր Բունդեսլիգայի 5 անընդմեջ խաղերում։