Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Շալկե 04»-ի հետ։
Գելզենկիրխենի «Ֆելտինս-Արենայում» կայացած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» հայտացուցակում էր և փոխարինման մտավ 61-րդ րոպեին։
«Քյոլնը» 22 միավորով 12-րդ տեղում է, իսկ «Շալկե 04»-ը 10 միավորով վերջին տեղում է։