Մյունխենի «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին որոշել էր նախորդ հանգստյան օրերին մեկնել Փարիզ՝ նորաձևության շաբաթվա շրջանակում ցուցադրությանը ներկա լինելու համար:
Դա տեղի է ունեցել «ՌԲ Լայպցիգի» և «Քյոլնի» դեմ հանդիպումների միջև (երկուսն էլ ավարտվել են 1-1 հաշվով):
Գնաբրին փոխարինվեց երկրորդ հանդիպման ժամանակ, իսկ հետո արժանացավ ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի քննադատությանը։ Նա Գնաբրիի պահվածքը որակել է ոչ պրոֆեսիոնալ։
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հաստատել է, որ Սերժ Գնաբրին չի լինի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղի հիմնական կազմում: Այդ մասին հայտնում է Goal-ը։