Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է «Անդերլեխտի» 16-ամյա հարձակվող Ժուլիեն Դուրանվիլի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել գերմանական թիմի հետ։ Դորտմունդի «Բորուսիան» ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում վաստակել է 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: