Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է 2023 թվականին հավաքականի առաջիկա ընկերական խաղերի խաղացանկը։
Մարտի 25-ին Գերմանիայի հավաքականը Մայնցում կխաղա Պերուի ընտրանու հետ։ Մարտի 28-ին գերմանացիները Քյոլնում կհանդիպեն Բելգիայի հետ։
Պերուի հետ Գերմանիայի հավաքականը երկու անգամ է խաղաց՝ երկու դեքպքում էլ հաղթանակ է տարել։ Բունդեսթիմը 20 հաղթանակ է տարել Բելգիայի հավաքականի նկատմամբ, չորս անգամ պարտվել է և մեկ անգամ ոչ-ոքի խաղացել։
























































