«Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկին կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է 19-ամյա կիսապաշտպանի ձեռքբերմամբ։ Եթե ՊՍԺ-ին չհաջողվի ձեռք բերել Շերկիին ձմռանը, ապա նրանք կփորձեն դա անել ամռանը:
Ֆրանսիացու և ներկայիս ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում նա ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 18 հանդիպումներում խաղադաշտում անցկացրել է 650 րոպե՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 18 միլիոն եվրո։