«Բավարիան» կարծում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը դժվար թե կարողանա իրագործել Հարի Քեյնի տրանսֆերը:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ ղեկավարությունը վստահ չէ, որ ֆուտբոլիստն ինքը պատրաստ է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն, քանի որ նա բազմիցս հայտարարել է Պրեմիեր լիգայում ելույթները շարունակելու ցանկության մասին։ Քեյնը ցանկանում է դառնալ Անգլիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն։ Հարձակվողին այժմ 62 գնդակ է բաժանում Ալան Շիրերի ռեկորդից:
29-ամյա խաղացողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է մեկուկես տարուց։
























































