Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Քյոլնի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Հյուրերը 4-րդ րոպեին բացեցին հաշիվը: Մյունխենյան թիմն ունենալով խաղային բացահայտ առավելություն միայն խաղավերջում կարողացավ գոլ խփել: 90-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Կիմմիխը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված էր խաղին, սակայն մնաց պահեստայինների նստարանին:
Այս խաղից հետո մյունխենյան թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 36 միավորով: «Քյոլնը» 10-րդն է 21 միավորով: