«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն սկսել է մարզումները: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մանեն նոյեմբերին «Վերդերի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց էր թողել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը։
Դեկտեմբերին Մանեին վիրահատեցին, որից հետո նա սկսեց երկար վերականգնողական կուրս։
Մանեն «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 2022 թվականի ամռանը և այս մրցաշրջանում 11 գոլ է խփել «Բավարիայի» կազմում բոլոր ակումբային մրցաշարերում: