ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի՝ փարիզյան թիմ հնարավոր տեղափոխությունը։
Ավելի վաղ սլովակ ֆուտբոլիստի գործակալը հաստատել էր, որ «Ինտերը» չի երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
«Չեմ կարող ասել՝ Միլան Շկրինյարը կմիանա մեզ հունվարին, թե՞ ամռանը, բայց նա այն խաղացողն է, ում հետևում ենք երկար ժամանակ։ Կարծում եմ, որ նա մոտ էր ՊՍԺ տեղափոխվելուն նախորդ ամառ»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:
27-ամյա Միլան Շկրինյարը «Ինտերում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։