Երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին, կայացել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Պեյ դե Կասել» — «ՊՍԺ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է փարիզցիների խոշոր՝ 7։0 հաշվով հաղթանակով։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է հինգ գոլի հեղինակ, մեկական անգամ աչքի են ընկել Նեյմարն ու Սոլերը։ Սա ֆրանսիացու կարիերայում առաջին պենտա-տրիկն է։
Նախկինում Մբապեն երկու անգամ պոկերի հեղինակ է դարձել՝ առաջինը 2018 թվականի հոկտեմբերին «Լիոնի» հետ խաղում (5:0), երկրորդը՝ 2021 թվականի նոյեմբերին Ղազախստանի դեմ խաղում (8:0)՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում։
Հավելենք, որ նախկինում ՊՍԺ-ի պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել մեկ խաղում հինգ գոլ խփել։