«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը բարձր է գնահատել դարպասապահ Յան Զոմմերի նորամուտը, ով վերջերս Մյունխենգլադբախի «Բորուսիայից» է տեղափոխվել մյունխենյան թիմ։ Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստի առաջին խաղում Գերմանիայի չեմպիոնը ոչ-ոքի խաղաց Լայպցիգի հետ՝ 1:1:
«Յանը հիանալի աշխատանք կատարեց, նա գիտի, թե ինչպես խաղալ: Եթե ռիսկի եք դիմում, ապա ժամանակ առ ժամանակ սխալներ թույլ տալը միանգամայն նորմալ է: Միշտ պետք է գնահատել այն հետևանքները, որոնք կարող են բերել այդ ռիսկերը։ Ես շատ գոհ եմ նրա խաղից»,- մասնագետի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:
«Բավարիան» 16 հանդիպումից հետո ակտիվում ունի 35 միավոր և գլխավորում է Բունդեսլիգայի աղյուսակը՝ հինգ միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողներից՝ «Այնտրախտից», «Ունիոն Բեռլինից» և «Ֆրայբուրգից»: