Գերմանական «Յունիոնը» հայտարարել է «Սելթիկի» խորվաթ պաշտպան Յոսիպ Յուրանովիչի տեղափոխության մասին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տրանսֆերը գերմանական ակումբին արժեցել է 7,5 միլիոն ֆունտ։ Ներառյալ բոնուսները՝ գումարը կարող է հասնել 10 միլիոնի (մոտ 11,5 միլիոն եվրո):
Այս մրցաշրջանում Յուրանովիչը Շոտլանդիայի առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
2022 թվականի Աշխարհի առաջնությունում Յուրանովիչը Խորվաթիայի հավաքականի կազմում նվաճեց բրոնզե մեդալը։

























































