Մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում ձմեռային դադարը, որն այս մրցաշրջանում տևել է նոյեմբերի 13-ից հունվարի 20-ը, անհրաժեշտ էր։
«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հաշիվներ են… նույնիսկ միմյանց հետ մրցակցող թիմերի հանդիպումներում։ Նման խոշոր հաշիվները վկայում են այն մասին, որ թիմերը դեռ պատրաստ չեն։
Եվ դա պայմանավորված է բացառապես երկար դադարով։ Ըստ ամենայնի, որոշ թիմեր այժմ ճնշման տակ են։ Բոլորը մեկնարկեցին երկրորդ հատվածը տարբեր մարզավիճակում:
Սակայն, իմ կարծիքով, նման դադար անհրաժեշտ էր։ Ժամանակակից ֆուտբոլում նախապատրաստական դադարները շատ քիչ են: Կարծում եմ, որ երեք-չորս տուրից հետո գերմանական Բունդեսլիգայում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Գրիգորյանը Match TV-ի եթերում։
Նշենք, որ ձմեռային դադարից հետո Գերմանիայի առաջնության այս հանգստյան օրերին կայացած տուրում ինը հանդիպումներից վեցում խփվել է առնվազն չորս գոլ, իսկ երեք խաղում՝ առնվազն վեց գոլ։
























































