Լիոնել Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Փարիզյան թիմը կմրցի «Պեյ դե Կասելի» հետ Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչում։
35-ամյա արգենտինացին հայտացուցակում ներառված չէ, քանի որ նրան հանգիստ են տրվել։
Հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45