«Լիոնի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Շամբերիի» դեմ խաղում (3:0).
«Առաջին խաղակեսը որոշ բաներով բավարարեց, բայց ընդմիջումից հետո մենք ավելի լավ էինք գործում, հատկապես գնդակով վարվելու առումով։ Գավաթում գլխավորն ավելի առաջ գնալն է։ Մենք շատ հանդիպումներ չենք հաղթում, բայց երբ մեկ անգամ հաղթում ես 3-0 հաշվով, դու, ինչպես միշտ, պետք է վերլուծես դա»,- Բլանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































