ՊՍԺ-ի և Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին ճանաչվել է 2022 թվականի լավագույն արաբ մարզիկ։ Այս մասին հայտնում է փարիզեցիների մամուլի ծառայությունը։
Հաքիմին մրցանակը ստացել է Joy Awards մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 21-ին Ռիադում։
Մրցանակը շնորհվում է Մերձավոր Արևելքի մարզիկներին։ Հակիմին մրցանակը ստացել է մոր ուղեկցությամբ։
Մարոկկոյի հավաքականի կազմում Հակիմին 4-րդ տեղն է զբաղեցրել Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում։ Անցյալ տարի Հակիմին ՊՍԺ-ի հետ հաղթել է Լիգա 1-ում և Ֆրանսիայի Սուպերգավաթը: