Հարձակվող Յուսուֆ Մուկոկոն երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ մինչև 2026 թվական։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Յուսուֆը բացառիկ խաղացող է, որին մենք ինքներս ենք աճեցրել և որի մեջ մենք առաջվա պես զարգանալու ահռելի պոտենցիալ ենք տեսնում։ Այնպես որ, ուրախ եմ, որ կարողացանք մեզ համար այդքան կարևոր մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ Յուսուֆին համոզել, որ նա ամենալավ հեռանկարներն ունի BVB-ում և որ այստեղ նրա ճանապարհը դեռ հեռու է ավարտվելուց։
Մեզ համար կարևոր էր այս շաբաթ ավարտել բանակցությունները, որպեսզի մենք, և հատկապես Յուսուֆը, կարողանայինք հանգիստ սկսել ֆուտբոլային 2023 թվականը և լիարժեք կենտրոնանայինք սպորտային առաջադրանքների վրա»,- ասել է ակումբի սպորտային տնօրեն Սեբաստյան Կեհլը։
























































