Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս մրցել է «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը։
37-րդ րոպեին Էրիկ Շուպո-Մոտինգն առաջ է մղել մյունխենցիներին, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից 7 րոպե անց «Լայպցիգը» խփել է պատասխան գնդակը․ Մարցել Հալստենբերգն է գրավել Յան Զոմերի դարպասը, որը նորամուտն է նշել մյունխենցիների դարպասը։
Յուլիան Նագելսմանի թիմը 35 միավոր է վաստակել և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Լայպցիգը» 29 միավորով երրորդ տեղում է։