«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան երկրպագուների վարկածով ճանաչվել է ազգային հավաքականի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպանը քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 66,2%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կայ Հավերցը (8%)։
19-ամյա Մուսիալան Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում նա երեք հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում և գոլ խփելով աչքի չի ընկել։
























































