Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։
Հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչներից մեկը, որը փայլուն մրցաշրջան է անցկացնում միլանյան թիմում, Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, առաջին հայ ֆուտբոլիստը, որը հաղթել է եվրագավաթում, ինչպես նաև մի շարք այլ անհատական մրցանակների դափնեկիր։