Այսօր՝ հունվարի 20-ին, կկայանա գերմանական Բունդեսլիգայի առաջին խաղը՝ ԱԱ-2022-ով պայմանավորված դադարից հետո։ 16-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «ՌԲ Լայպցիգի» հետ։ Խաղի մեկնարկը 23։00-ին։
Արդեն հայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան թիմերը։ Մյունխենցիների կազմում իր նորամուտը կնշի դարպասապահ Յան Զոմերը, որը Գերմանիայի չեմպիոնի կազմը համալրել է Մյունխենգլադբախի «Բորուսիայից»․
«Բավարիա»․ Զոմեր, Պավար, Ուպամեկանո, Դե Լիխտ, Դևիս, Կիմիխ, Գորեցկա, Գնաբրի, Մուսիալա, Սանե, Շուպո-Մոտինգ։
























































