«Բավարիայի» ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալան ճանաչվել է Գերմանիայի հավաքականի 2022 թվականի լավագույն խաղացող։
Քվեարկության արդյունքում Մուսիալան (66,3%) զգալիորեն առաջ է անցել իր ամենամոտ հետապնդողներից՝ Կայ Հավերցից (8%) և Ջոշուա Կիմիխից (6,1%):
2022 թվականին Մուսիալան Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Բունդեսթիմի կազմում նա մասնակցեց 2022 թվականի Աշխարհի առաջնության բոլոր երեք հանդիպումներին, որտեղ ազգային հավաքականը անհաջող հանդես եկավ՝ չկարողանալով դուրս գալ խմբից: