Հայտնի է դարձել, թե որքան կվաստակի դարպասապահ Յան Զոմմերը «Բավարիայում», հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա դարպասապահի աշխատավարձը մյունխենյան ակումբում կկազմի տարեկան 5 միլիոն եվրո։
Հունվարի 19-ին Մյունխենի «Բավարիան» հայտարարել էր Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմմերի տեղափոխության մասին։
Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
























































