«Բավարիայի» նոր դարպասապահ Յան Զոմերը մեկնաբանել է իր տեղափոխությունը մյունխենյան ակումբ։
«Շատ ոգևորված եմ «Բավարիայում» նոր մարտահրավեր ստանալուց։ Սա մեծ ու ուժեղ ակումբ է։ Շատ անգամներ եմ խաղացել այս թիմի դեմ, գիտեմ, թե ինչ բարձր որակներ ունեցող խաղացողներ են այստեղ հավաքված գիտեմ ակումբի աուրան։
Հպարտանում եմ, որ հիմա «Բավարիա» ֆուտբոլային ակումբի մի մասն եմ հանդիսանում։ Մեր առջև մի քանի մեծ առաջադրանք կա։ Անհամբեր սպասում եմ թիմ նոր թիմակիցների հետ այստեղ աշխատել սկսելուն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մյոնխենգլադբախի «Բորուսիային» հիանալի 8,5 տարիների համար, ինչպես նաև, որ թույլ տվեց իրականացնել այս տրանսֆերը»,- Զոմերի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի կայքը։
























































