«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կիսվել է իր թիմակից Էրլինգ Հալանդի մասին իր կարծիքով,։
«Ես միշտ ասում եմ, որ բացի հիանալի խաղացող լինելուց, նա նաև հիանալի մարդ է, ով միշտ փորձում է օգնել ինձ: Ինձ զարմացրեց նրա մտածելակերպը, նա ամեն օր ավելին ու ավելին է ուզում։ Իր հասակի համար նա շատ ուժեղ է, արագ, խելացի ու նպատակասլաց դարպասի առաջ։
Նա կարևոր է թիմի համար, ուստի ես ամեն օր փորձում եմ սովորել նրանից և տեսնել, թե ինչ կարող եմ վերցնել նրանից: Լավագույնների կողքին խաղալը միշտ օգնում է քեզ աճել: Ես դեռ պետք է խաղամ նրա հետ խաղադաշտում»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
























































