«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմմերի տեղափոխության մասին։
Շվեյցարիայի հավաքականի 36-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը կնքվել է մինչեւ 2025 թվականի ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զոմմերի տեղափոխությունը «Բավարիա» կկազմի 8 միլիոն եվրո + 1,5 միլիոն՝ բոնուսների տեսքով։ ո։
Ընթացիկ մրցաշրջանում շվեյցարացին «Բորուսիայի» կազմում անցկացրած 15 խաղում բաց է թողել 19 գոլ։