«Ինտերը» Իտալիայի Սուպերգավաթի խաղում 3-0 հաշվով հաղթել է «Միլանին»: Սա «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար առաջին տիտղոսն էր միլանյան թիմի կազմում:
Ընդհանուր առմամբ սա 20-րդ տիտղոսն էր Մխիթարյանի ակումբային կարիերայում: Մխիթարյանը Հայաստանի և Ուկրաինայի առաջնությունների բազմակի հաղթող է, Եվրոպա լիգայի գավաթակիր՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, և Կոնֆերենցիաների լիգայի հաղթող` «Ռոմայի» հետ:
Մխիթարյանը 2022 թվականի ամռանն է միացել է «Ինտերին»՝ ազատ խաղացողի կարգավիճակում: Դեռևս նա Ա Սերիայի 15 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: