«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը բարձր է գնահատել «Լիվերպուլի» երկրպագուներին: Հիշեցնենք, որ Սուարեսը «Լիվերպուլի» կազմում խաղացել է 2011-ից 2014 թվականներին:
«Լիվերպուլի» երկրպագուները ֆուտբոլի լավագույն երկրպագուներն են: Նրանք անընդհատ ինձ ցույց էին տալիս իրենց սերը: Միշտ լավ վերաբերվում էին ինձ: Այդ իսկ պատճառով նրանք աշխարհի ֆուտբոլի լավագույն երկրպագուներից են: Եվ անձամբ ինձ համար՝ լավագույնը»,- մեջբերում է Սուարեսին Dailymail-ը: