Շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը Մյունխենգլադբախի «Բորուսիայից» կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»: հայտնում է Blick-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դարպասապահը մեկնել է Մյունխեն՝ բուժզննում անցնելու
Շվեյցարիայի հավաքականի դարպասապահի համար «Բավարիան» կվճարի 8 միլիոն եվրո, «Բորուսիան» կարող է ևս 1,5 միլիոն եվրո ստանալ որպես բոնուս։
Հիշեցնենք, որ «Բավարիան» ակտիվորեն հետաքրքրվել է Զոմմերով մյունխենցիների հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի վնասվածքից հետո։
34-ամյա Զոմերն այս մրցաշրջանում 11 հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում:
























































