Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, ցանկանում է ձեռք բերել Կեյլոր Նավասին:
Օրեր առաջ սաուդյան ակումբի դարպասապահ Դավիդ Օսպինան լուրջ վնասվածք էր ստացել։ Այդ կապակցությամբ արաբական ակումբը շտապ դարպասապահ է փնտրում, ով կփոխարինի նրան:
Ինչպես հայտնում է Marca-ն, «Ալ Նասրն» այժմ բանակցություններ է վարում Կեյլոր Նավասի հետ։
36-ամյա դարպասապահի տրանսֆերը կարող է ձևակերպվել մինչև այս շաբաթվա վերջ, երբ ՊՍԺ-ն կժամանի Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու ընկերական հանդիպմանը «Ալ Նասրի» և «Ալ Հիլալի» աստղերի հետ։
























































