Ֆրանսիայի Լիգա 1-ի 19-րդ տուրի խաղում «Մոնակոն» 7:1 հաշվով հաղթեց «Այաչոյին»: Խաղը տեղի ունեցավ Մոնակոյի «Ստադ Լուի II» մարզադաշտում այսօր՝ հունվարի 15-ին:
Մոնեգասկներն առաջին խաղակեսում անակնկալ մատուցեցին հյուրերին՝ խփելով 5 գնդակ։ Գոլերով աչքի ընկան Ակսել Դիսասին, Դիատան, հեթ-տրիկի հեղինակ է դարձել Վիսամ Բեն Յեդերը։ Երկրորդ խաղակեսում «Մոնակոն» Բրիլ Էմբոլոյի ջանքերով խփեց ևս երկու գնդակ։
Այս հանդիպումից հետո «Մոնակոն» բարձրացավ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական (37 միավոր), «Այաչոն» նահանջեց 18-րդ հորիզոնական (15 միավոր):
Այս Լիգա 1-ում կայացած մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Լիլ — Տրոյա — 5-1
Ռեյմս — Նիցա — 0-0
Թուլուզ — Բրեստ — 1-1
Անժե — Կլերմոն — 1-2
Մոնպելյե — Նանտ — 0-3