ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին Լիգա 1-ը համեմատել է եվրոպական այլ թոփ լիգաների հետ:
«Միջազգային մրցաշարերում ՊՍԺ-ն հաճախ հեռուն է գնում։ Վերջերս մենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էինք։
«Լիոնը» խաղացել է կիսաեզրափակիչում՝ հաղթելով «Յուվենտուսին» և «Մանչեսթեր Սիթիին», երկու հզոր թիմերին։
Ինձ դուր է գալիս Լիգա 1-ը: Այստեղ շատ որակյալ խաղացողներ կան: Լիգա 1-ը չի զիջում Ա Սերիային կամ այլ առաջնություններին»,- մեջբերում է Վերատիին GFNF-ն։