Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ «Պարկ դե Պրենս» մարզադաշտը չի վաճառվի ՊՍԺ-ին:
«Հասկանալի է, որ «Պարկ դե Պրենսը» չի վաճառվում և չի վաճառվելու: Հաստատ և հաստատապես: Սա փարիզցիների համար ակնառու ժառանգության վայր է»,- Իդալգոյի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:
Լիգա-1-ի 18-րդ տուրից հետո ՊՍԺ-ն 47 միավորով առաջին տեղում է: