«Ռոմայի» հարձակվող Նիկոլո Ձանիոլոն հունվարին կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի դիրքը Հռոմում այնքան էլ կայուն չէ՝ «Ջենոայի» հետ գավաթային հանդիպման արդյունքները քննադատելուց հետո (1:0):
Ֆուտբոլիստին հավակնում են ձեռք բերել նաև «Վեսթ Հեմը» և «Նոթինգհեմ Ֆորեստը»:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 30 միլիոն եվրո, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը:
2022/23 մրցաշրջանում 23-ամյա Ձանիոլոն Ռոմայի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։