ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն պատմել է՝ ինչպես է անցել թիմի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի, Կիլիան Մբապեի և Նեյմարի վերամիավորումը ԱԱ-2022-ից հետո։
«Մեսսիի, Նեյմարի ու Մբապեի վերամիավորումը շատ լավ անցավ։ Մենք հոգ ենք տանում, որ նրանք իրար լավ հասկանան դաշտում։
Ես ու իմ մարզչական շտաբը պիտի արագ համոզվենք, որ նրանք նորից կարող են հաճույք ստանալ իրար հետ խաղալուց»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային, իսկ Բրազիլիան 1/4 եզրափակչում պարտվեց Խորվաթիային։