Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Նասրը», տեղեկացնում է Calciomercatoweb-ը։
Ըստ աղբյուրի՝ Կուդարադոն պատրաստ է հեռանալ «Յուվենտուսից», որտեղ կորցրել է տեղը հիմնական կազմում։ Կոլումբացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Միլանը»։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ Կուադրադոյի պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվել էր մինչև 2022/2023 թթ․ մրցաշրջանի ավարտը։ Կուադրադոն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 287 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ:
Կուադրադոն և «Ալ-Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն միասին խաղացել են «Յուվենտուսում»։