«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահի հետ Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում (2-2) տեղի ունեցած դրվագի մասին։
31-ամյա Սալահը փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին։ Մինչ խաղադաշտ դուրս գալը նա վիճաբանության մեջ է մտել Յուրգենի հետ։
«Մենք արդեն զրուցել ենք հանդերձարանում։ Ինձ համար այս թեման ավարտված է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Լիվերպուլը» (75 միավոր) շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի երրորդ տեղում՝ առաջատար «Արսենալին» զիջելով երկու միավորով, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել։