ՀՀ Ֆուտզալի Առաջին խմբի 2023/2024 թթ. առաջնության հաղթողի կոչումը նվաճեց «Յունիսպորտը»՝ եզրափակիչ երկրորդ խաղում ևս հաղթելով «Նոր Հաճն ֆզ»-ին 12:2 հաշվով։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Երրորդ տեղի համար երկրորդ խաղում՝ «ՊրոԴեվ» — «Աթլետիկ Երևան», հաղթեց «ՊրոԴեվին»՝ 4-1։ Երրորդ տեղի համար պայքարում հաղթողին որոշելու համար կանցկացվի երրորդ հանդիպում։
Եզրափակիչ
«Նոր Հաճն ֆզ» — «Յունիսպորտ»՝ 2:12
3-րդ տեղ
«ՊրոԴեվ» — «Աթլետիկ Երևան»` 4:1