«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը.
«Կարծում եմ, որ Դե Բրույնեն Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է, երբ նա խաղում է:
Նրա կողքին խաղալը հաճելի է, և հուսով եմ, որ դա ավելի հաճախ տեղի կունենա»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նա թիմի հետ դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, Անգլիայի գավաթի և սուպերգավաթի կրկնակի հաղթող,
Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։