Անգլիական «Էվերտոնը» և «Բրենտֆորդը» պահպանեցին իրենց տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում և հաջորդ մրցաշրջանը ևս կանցկացնեն ԱՊԼ-ում։
Երեկ թիմերը հանդիպեցին ԱՊԼ-ի 35-րդ տուրի շրջանակում։ Մերսիսայդյան թիմը հաղթեց 1-0 հաշվով և շրջանցեց «մեղուներին» մրցաշարային աղյուսակում։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի արդյունքներով, առաջնությունում վերջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը լքում են մրցաշարը։
«Էվերտոնն» իր ակտիվում ունի 36, «Բրենտֆորդը»՝ 35 միավոր։ 18-րդ տեղում գտնվող «Լութոնը» երեկ պարտվեց, ու իր ակտիվում ունի 25 միավոր։ Այսինքն, «Էվերտոնն» ու «Բրենտֆորդը» մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ անհասանելի դարձան 18-րդ տեղը զբաղեցնող թիմի համար և պահպանեցին տեղն ԱՊԼ-ում։
ԱՊԼ-ն արդեն լքել է «Շեֆիլդը», իսկ «Բարնլին» (24 միավոր), «Լութոնը» (25) և «Նոթինգհեմը» (26) կպայքարեն 17-րդ տեղի համար։ Վերջինս առավելություն ունի, քանի որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։