ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին, հայտնում է Football Italia-ն։
Փարիզցիները նրան դիտարկում են որպես Սերխիո Ռամոսին փոխարինող։ ՊՍԺ-ն հույս ունի, որ Շկրինյարը նոր պայմանագիր չի կնքի «ներաձուրրիի» հետ և ազատ գործակալի կարգավիճակով համալրի թիմի շարքերը։ Փարիզյան ակումբը պատրաստ է պաշտպանին տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ առաջարկել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն կա Անգլիայի Պրեմիեր լիգայից։