«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի թուրինյան ակումբը գլխավորելու լուրերը:
«Յուվենտուսում» բոլորը գոհ են Սարիից: Մենք նրա հետ ունենք երեք տարվա ծրագիր, և որոշ ժամանա հետո կկարողանանք տեսնել նրա աշխատանքի արդյունքը:
Կստեմ, եթե ասեմ, որ չեմ մտածում Գվարդիոլայի մասին: Բայց այս պահին նա ուրախ է այնտեղ, որտեղ գտնվում է: Իսկ երբ երջանիկ եք, դժվար թե այլ տեղ գնաք»,- մեջբերում է Անիելիին Dailymail-ը: