Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում «Տուլուզը» հյուրընկալվելիս մրցել է «Օսերի» հետ: Ֆիլիպ Մոնտանյեի սաները 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման առաջին կեսում արդեն հյուրերը 3 գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը: Opta Jean-ի տեղեկություններով, «Տուլուզը» 2009 թվականից ի վեր առաջին կեսում երբևէ 3 գոլ չէր խփել: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 14 տարի առաջ ՊՍԺ-ի դեմ խաղում, երբ «Տուլուզը» մրցակցին հաղթել էր 4-1 հաշվով:
Լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում «Տուլուզը» 22 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Բրեստին»:
























































