Լիգա 1-ի 18-րդ տուրում «Լիոնը» մրցել է «Նանտի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Այս հանդիպումը դարձել է 500-րդը «Լիոնի» 31-ամյա հարձակվող Ալեքսանդր Լակազետի ակումբային կարիերայում: Այս մասին հայտնում է Opta Jean-ը Թվիթերում:
Կարիերայի մեծ մասը ֆրանսիացի ֆուտբոլիստն անցկացրել է «Լիոնում», որի կազմում բոլոր մրցաշարերում 294 հանդիպման է մասնակցել: Եվս 206 հանդիպում նա անցկացրել է Լոնդոնի «Արսենալի» կազմում, որտեղ հանդես է եկել 2017-ից 2022 թվականներին: Ընդհանուր առմամբ նա ակումբային մակարդակում 210 գոլ է խփել:
Ընթացիկ մրցաշրջանում Լակազետն արդեն 10 գոլ է խփել: Նա «Լիոնի» լավագույն ռմբարկուն է:
«Լիոնը» 25 միավորով Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: