Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Տորինոյին» և դուրս մնաց հետագա պայքարից։
Հանդիպման 70-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց պաշտպան Կոֆֆի Ջիջին։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։
«Տորինոն» հաղթանակ կորզեց 114-րդ րոպեին Միշել Ադոպոյի խփած գոլի շնորհիվ։