Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հիշել է իր վերջին զրույցը «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ջանլուկա Վիալիի հետ: Վիալին մահացել էր հունվարի 6-ին՝ 58 տարեկան հասակում։ Նա Իտալիայի հավաքականում ընդգրկված էր Մանչինիի շտաբում։
«Նա ասաց ինձ, որ մենք պետք է հաղթենք 2026 թվականի աշխարհի առաջնությունը, և որ նա կլինի մեզ հետ։ Դեկտեմբերին Լոնդոնում այցելեցի նրան։ Նա արթնացավ, մենք ծիծաղեցինք, կատակեցինք միասին։ Նա ինձ ասաց. «Ես հանգիստ եմ, հանգիստ եղիր և դու։ Ջանլուկան քաջալերեց ինձ»,- ասել է Մանչինին Rai 1-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը բաց է թողել աշխարհի վերջին երկու առաջնությունները (2018, 2022)։