ՌՊԼ-ի նորեկ «Սոչին» պաշտոնապես ձեռք բերեց «Լեչեի», «Սթոք Սիթիի», «Պորտուի» նախկին ֆուտբոլիստ Ժանելի Իմբուլային, տեղեկացնում է «Սոչիի» պաշտոնական կայքը:
Վերջինս նշում է, որ Իմբուլան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով է միացել թիմին և պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ «Սոչին» կարողացել է ձեռք բերել նաև Ալեքսանդր Կոկորինին և աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամիին: