ՊՍԺ-ը պատվի չի արժանացնի թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ԱԱ-2022-ում հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Ակումբը բավական է համարում այն ընդունելությունը, որը Մեսսին ստացել է անցած շաբաթ ակումբի մարզաբազա վերադառնալուց հետո, որտեղ նրա համար չեմպիոնական միջանցք են կազմել, իսկ փարիզեցիների ՝ ֆուտբոլային հարցերով խորհրդական Լուիշ Կամպուշը նրան է նվիրել աշխարհի Գավաթի կրկնօրինակը:
Բացի այդ, ընդգծվում է, որ ԱԱ-2022-ի եզրափակչից արդեն 3,5 շաբաթ է անցել: Այսպիսով, Մեսսիի համար որևէ միջոցառում Լիգա 1-ի առաջիկա խաղում չի սպասվում: ՊՍԺ-մ այսօր՝ հունվարի 11-ին, տանը կընդունի «Անժեին»: